Բարև, Ձմեռ Պապ
Ես ուզում եմ քեզ խոստովանել
Արդեն 6 տարի է
Սկսել ես դու համը հանել
Նամակը այս հոգու խորքից է
Խնդրանքս ամբողջ հայ ազգից է
Խնդրում ենք նվեր չբերել,
Այլ բերածդ տանել
Խնդրում ենք տանել
Կեղծավոր խոստումները ցինիկ
Գոմից դուրս եկած
Ղեկավար մարմիններ՝ բաղնիք
Խնդրում ենք տանել գզվռտոցը
ԵՎ ուղիղ դեպի գրողի ծոցը
Խնդրում ենք տանել ընդամենը
Մի մարդ ու կնիկ
Խնդրում ենք տանել թրքացումը
Մեր բառ ու բանից
Խնդրում ենք տանել պառակտումը
Մեր Հայաստանից
Լափելը, խաբելն ու շինելը
Ամբողջ հայ ազգին ձեռք առնելը
Խնդրում ենք տար ուրիշներին
Կուշտ ենք մենք դրանից
Բարև, Ձմեռ Պապ
Լավ հիշիր, թե ինչ պետք է անել
Խնդրում ենք ոչինչ չբերել
Այլ բերածդ տանել